«Ռեալը» Կարվախալի ու Ալաբայի վերջին խաղում հաղթեց «Ատլետիկին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեու» ստադիոնում 4:2 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։
«Արքայական ակումբից» գոլերը խփեցին Գոնսալո Գարսիան, Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն ու Բրահիմ Դիասը։
Բասկյան ակումբից աչքի ընկան Գորկա Գուրուսետան և Իսետան։
Մադրիդյան գրանդի կազմում վերջին հանդիպումն անցկացրին թիմի ավագ Դանի Կարվախալն ու Դավիդ Ալաբան, որոնք հեռանում են ակումբից։
«Լոս բլանկոսը» 86 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը, «Ատլետիկը»` 45 միավորով 12-րդ։
Գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml