«Լանսը» առաջին անգամ դարձավ Ֆրանսիայի գավաթակիր 🎥
«Լանսը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ֆրանսիայի գավաթակիր։
Մրցաշարի եզրափակիչում Պիեռ Սաժի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթեց «Նիցային»։
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած խաղում «Լանսի» գոլերը խփեցին Ֆլորիան Տովենը, Օդսոն Էդուարն ու Աբդալա Սիման, մրցակցից աչքի ընկավ 17-ամյա Ջիբրիլ Կուլիբալին։
«Լանսը» Լիգա 1-ում էլ 64 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը, դարձել երկրի փոխչեմպիոն` նվաճելով նաև Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml