Պաշտոնական. Պեպ Գվարդիոլան կհեռանա «Ման. Սիթիից» 📸
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի պաշտոնը, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։
Կատալոնացի մասնագետը կշարունակի աշխատել City Football Group ընկերության հետ և կստանձնի համաշխարհային դեսպանի դերը։ Գվարդիոլան կաշխատի հատուկ նախագծերի և համագործակցությունների շուրջ։
Մանկունիական գրանդը 55-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2016թ. հուլիսից, 592 խաղում տարել է 423 հաղթանակ, գրանցել 77 ոչ-ոքի, կրել 92 պարտություն, նվաճել 20 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, մեկ անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող, 3 անգամ` Անգլիայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա