ԱԱ-2026. Եգիպտոսի հավաքականի հայտացուցակը 📸
Եգիպտոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հուսամ Հասանը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Մոհամեդ Էլ Շենավի, Ուֆա Շոբեյր (երկուսն էլ` «Ալ Ահլի Կահիրե»), Ալ Մահդի Սոլիման («Զամելեկ»), Մոհամեդ Ալա («Էլ Գունա»)։
Պաշտպաններ` Մոհամեդ Հանի, Յասեր Իբրահիմ (երկուսն էլ` «Ալ Ահլի Կահիրե»), Համդի Ֆաթհի («Ալ Վաքրա», Կատար), Ռամի Ռաբիա («Ալ Ային», ԱՄԷ), Հոսամ Աբդելմագիդ, Ահմեդ Ֆոթու (երկուսն էլ` «Զամելեկ»), Մոհամեդ Աբդելմոնեմ («Նիցա», Ֆրանսիա), Տարեք Ալա (ԶԵԴ)։
Կիսապաշտպաններ` Մարվի Աթիա, Էման Աշուր (երկուսն էլ` «Ալ Ահլի Կահիրե»), Մոհանադ Լաշին, Մոստաֆա Զիկո (երկուսն էլ` «Պիրամիդս»), Մահմուդ Սաբեր (ԶԵԴ), Նաբիլ Դունգա («Ալ Նաժմա», Սաուդյան Արաբիա)։
Հարձակվողներ` Տրեզեգե, Զիզո (երկուսն էլ` «Ալ Ահլի Կահիրե»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Անգլիա), Հայսեմ Հասան («Ռեալ Օվիեդո», Իսպանիա), Համզա Ադելկարիմ («Բարսելոնա», Իսպանիա), Օմար Մարմուշ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Իբրահիմ Ադել («Նորշելանդ», Դանիա)։
«Փարավոնները» նախքան Մունդիալը մայիսի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Ռուսաստանի, հունիսի 6-ին` Բրազիլիայի հետ։
Եգիպտոսցիներն ԱԱ-2026-ի G խմբում հունիսի 15-ին կմրցեն Բելգիայի, հունիսի 22-ին` Նոր Զելանդիայի, իսկ հունիսի 27-ին` Իրանի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Եգիպտոսի հավաքական, Համզա Աբդելկարիմ, Հեսեմ Հասան, Մոհամեդ Սալահ, Մունդիալ-2026, Օմար Մարմոշ