Իրակլի Եղոյանն առաջին անգամ հրավիրվել է Վրաստանի հավաքական 📸
Նիդերլանդների Էրեդիվիզիան ներկայացնող «Էքսելսիորի» կիսապաշտպան Իրակլի Եղոյանն առաջին անգամ հրավիրվել է Վրաստանի ազգային հավաքական, հայտնում ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա հայ ֆուտբոլիստը ծնվել է Թբիլիսիում։ Նա 2023թ. սեպտեմբերի 12-ից հանդես էր գալիս Վրաստանի Մ21 հավաքականում, 18 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 ասիստ։
Եղոյանը «Էքսելսիոր» է տեղափոխվել 2025թ. օգոստոսին` 32 խաղում դառնալով 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մոտ երկու տարի առաջ հայտարարվել էր, որ կիսապաշտպանը հրավերի է սպասում Հայաստանի հավաքականից։
Վրաստանի հավաքականը հունիսի 2-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ռումինիայի, իսկ հունիսի 5-ին` Բահրեյնի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Էրեդիվիզիա, Էքսելսիոր, Իրակլի Եղոյան, Հայաստանի-հավաքական, Վրաստանի հավաքական