«Ռեալը» գլխավորելու նոր թեկնածու կա
«Ռեալը» գլխավորելու նոր թեկնածու կա
11/04/2026 - 16:04

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդե Դեշամն աշխարհի 2026թ. առաջնության ավարտից հետո կարող է աշխատանքի անցնել Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է RMC Sport-ը։

57-ամյա մասնագետն «արքայական» ակումբը գլխավորելու թեկնածուներից մեկն է դարձել։

Մադրիդյան գրանդն այժմ մարզող Ալվարո Առբելոային, առանց նշանակալի հաջողության, չի հաջողվի պահել պահել պաշտոնը։ «Լոս բլանկոսի» ղեկավարներն ընթացիկ մրցաշրջանում տիտղոսներ նվաճելու հարցում այլևս լավատես չեն` սկսելով փնտրել նոր գլխավոր մարզիչ։

Դեշամի տարբերակը մի քանի պատճառով բարձր է գնահատվում «Ռեալում»։ Առաջին, ֆրանսիացի մասնագետն առաջնորդի լուրջ հատկանիշներ ունի, որն արդեն բազմիցս ապացուցել է, որտեղ աշխատել է։ Երկրորդ, նա հաղթողի բնավարություն ունի և փորձառու է։

Բացի դա, «սերուցքայինների» կազմում այժմ մի շարք ֆրանսիացի ֆուտբոլիստներ են հանդես գալիս, որոնց հետ Դեշամն աշխատել է Ֆրանսիայի հավաքականում։

Արդեն հայտնի է, որ Դեշամը Մունդիալ-2026-ի ավարտից հետո կհեռանա ֆրանսիացիների գլխավոր մարզչի պաշտոնից։

«Եռագույնները» փորձառու մարզչի գլխավորությամբ հանդես են գալիս 2012թ. հուլիսից, 177 խաղում տարել են 115 հաղթանակ, գրանցել 32 ոչ-ոքի, կրել 30 պարտություն, 2018թ. դարձել աշխարհի չեմպիոն, 2022թ.` փոխչեմպիոն, 2021թ.` Ազգերի լիգայի հաղթող, 2016թ.` Եվրոպայի փոխչեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026