Պորտուգալիան չի կարողացել հաղթել Մեքսիկային 🎥
Պորտուգալիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում է անցկացրել ԱԱ-2026-ի տանտերերից Մեքսիկայի թիմի դեմ` չկարողանալով կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվել է 0:0 հաշիվը։
Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» ստադիոնում կայացած հանդիպմանը պորտուգալացիները ունեցել են տարածքային և խաղային լուրջ առավելություն, բայց չեն գտել Ռաուլ Ռանխելի պաշտպանած դարպասը տանող ճանապարհը։
Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմն ապրիլի 1-ին ընկերական ևս մեկ հանդիպում կանցկացնի` Ատլանտայում մրցելով ԱԱ-2026-ի մեկ այլ տանտեր ԱՄՆ-ի հավաքականի դեմ։
Մեքսիկան էլ նույն օրը կհանդիպի Բելգիայի թիմին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml