Բելգիան գերգոլառատ խաղում խոշոր հաշվով հաղթել է ԱՄՆ-ին 🎥
Բելգիայի ազգային հավաքականն ընկերական խաղում հյուրընկալվելիս 5:2 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի թիմի նկատմամբ։
Ատլանտայում կայացած խաղում «կարմիր սատանաներից» դուբլ է գրանցել Դոդի Լուկեբակիոն, մեկական գոլ են խփել Զենո Դեբասը, Ամադու Օնանան և Շարլ Դե Կետելարեն։
Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմից հաշիվը բացել է Վեսթոն Մաքենին, իսկ հանդիպման վերջակետը դրել է Պատրիկ Աջիմանգը։
ԱԱ-2026-ի տանտերերից Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականն ապրիլի 1-ին ընկերական խաղ կանցկացնի նաև Պորտուգալիայի թիմի հետ։
Բելգիացիները նույն օրը Չիկագոյում կհանդիպեն ԱԱ-2026-ի մյուս տանտերերից Մեքսիկային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml