«Տոտենհեմը» դրամատիկ ոչ-ոքի կորզեց «Լիվերպուլից» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Տոտենհեմը» մրցակցի դաշտում ոչ-ոքի կորզեց «Լիվերպուլից». հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Մեսրսիսայդյան գրանդը 18-րդ րոպեից` Դոմինիկ Սոբոսլայի խփած գոլից հետո, հաղթում էր, բայց խաղավերջում բաց թողեց առավելությունը։
Լոնդոնյան ակումբին պարտությունից 90-րդ փրկեց Ռիշարլիսոնը։
«Լիվերպուլը» 49 միավորով 5-րդն է, «Տոտենհեմը»` 30 միավորով 16-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml