Պաշտոնական․ Արամ Հայրապետյանը հանդես կգա Իրանի առաջնությունում
Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» մամլո ծառայությունը, Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանի առաջնությունում հանդես եկող «Փեյքան» ակումբի կազմում։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամին՝ անցկացրած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար, և հաջողություն մաղթում հետագա կարիերայում: