ԿԼ. Այսօր կկայանա անցումային փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը 📸
Այսօր` հունվարի 16-ին, կկայանա Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը։
Իր մրցակցին կիմանա նաև «Նոան»։ Հայաստանի չեմպիոնի ու գավաթակրի հավանական մրցակիցներն են Լիգայի փուլում 13-րդ ու 14-րդ տեղերը զբաղեցրած «Ցելյեն» (Սլովենիա) և «ԱԶ Ալկմարը» (Նիդերլանդներ)։
«Նոան» Լիգայի փուլում պայքարն ավարտել էր 19-րդ տեղում։
Կձևավորվեն նաև հետևյալ զույգերը.
- «Լոզան» – «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա)/«Սիգմա» (Չեխիա)
- «Լեխ» (Լեհաստան) – ԿուՊՍ (Ֆինլանդիա)/«Շկենդիա» (Հյ. Մակեդոնիա)
- «Ցելյե» (Սլովենիա) – «Նոա» (Հայաստան)/«Դրիտա» (Կոսովո)
- «Ֆիորենտինա» (Իտալիա) – «Յագելոնիա» (Լեհաստան)/«Օմոնիա» (Կիպրոս)
- «Քրիստալ Փելաս» (Անգլիա) – «Զրինսկի»/«Սիգմա»
- «Սամսունսպոր» (Թուրքիա) – ԿուՊՍ/«Շկենդիա»
- «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Նոա»/«Դրիտա»
- «Ռիեկա» (Խորվաթիա) – «Յագելոնիա»/«Օմոնիա»
1/8 եզրափակիչում «Նոան» «Ազ Ալկմարի» կամ «Ցելյեի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի Աթենքի ԱԵԿ-ին (Հունաստան) կամ Պրահայի «Սպարտային» (Չեխիա)։
Վիճակահանությունը Երևանի ժամանակով կմեկնարկի 16:00-ին։
Անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 19-ին, իսկ պատասխան խաղերը` փետրվարի 26-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# ԱԶ-Ալկմար, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Ցելե