Պաշտոնական. «Բարսան» ու Գարսիան նոր պայմանագիր են կքնել 📸
«Բարսելոնան» ու պաշտպան Էրիկ Գարսիան նոր պայմանագիր են կնքել, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։
Պայմանագրի ստորագրման միջոցառումը կկայանա դեկտեմբերի 11-ին, մեկնարկը` տեղի ժամանակով 13:30-ին։
Իսպանացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2008-17թթ., իսկ ակումբ է վերադարձել 2021թ. ամռանը։ 24-ամյա պաշտպանն ակումբում 135 խաղում խփել է 7 գոլ, կատարել 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Էրիկ Գարսիա, տրանսֆերներ