Նարեկ Գրիգորյանը փայլել է` գոլ ու ասիստ գրանցելով 🎥
Ռումինիայի Սուպերլիգայի 15-րդ տուրում «Ֆարուլը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Չիկսերեդա Մերկուրիա Չուկին»։
Տանտերերից փայլել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը` գրանցելով գոլ ու ասիստ։
24-ամյա վինգերը 14-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել Իոնուց Վինեին, իսկ 40-րդ րոպեին ինքն է աչքի ընկել դարպասի գրավմամբ։
Գրիգորյանը վերջին չորս խաղում երկու գոլ է խփել, կատարել նույնքան արդյունավետ փոխանցում։
«Ֆարուլը» 22 միավորով 7-րդ տեղում է, «Չիկսերեդա Մերկուրիա Չուկը»` 13 միավորով 14-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am