Կաբո Վերդեն պատմական նվաճման հասավ` դուրս գալով ԱԱ-2026 🎥
Կաբո Վերդեն պատմական նվաճման հասավ` դուրս գալով ԱԱ-2026 🎥
13/10/2025 - 22:10

Կաբո Վերդեի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։

Բուբիստայի գլխավորած թիմն աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի D խմբի վերջին` 10-րդ տուրում սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց Էսվատինիի հավաքականին։

«Կապույտ շնաձկներից» երկրորդ խաղակեսում մեկական գոլ խփեցին Դեյլոն Լիվրամենտոն, Վիլի Սեմեդուն ու Ստոպիրան։

Կաբո Վերդեն 23 միավորով խմբում գրավեց առաջին տեղը, Էսվատինին 3 միավորով եզրափակեց խումբը` զբաղեցնելով 6-րդ տեղը։

Նշենք, որ Կաբո Վերդեն դարձավ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած երկրորդ ամենաքիչ բնակչություն (583 հազար) ունեցող երկիրը։

Այդ ցուցանիշով ռեկորդակիրն Իսլանդիան է, որի բնակչությունը 391 հազար է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025