«Առավոտից մինչև վերջին պահն ամեն ինչ սխալ էր». Մխիթարյանը` ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին
«Առավոտից մինչև վերջին պահն ամեն ինչ սխալ էր». Մխիթարյանը` ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին
12/10/2025 - 23:32

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ից կրած պարտության մասին.

«Իմ բացատրությունն է այն է, որ «Բավարիային» ու «Բարսելոնային» պայքարից դուրս թողնելուց հետո կարծում էինք, թե կարող ենք ՊՍԺ-ին նույնպես հաղթել։ Չորս հիանալի հանդիպում էինք անցկացրել, բայց եզրափակիչի օրն առավոտից մինչև վերջին պահն ամեն ինչ սխալ էր»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը, որը խոսքը մեջբերում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերը» ՊՍԺ-ին պարտվել է 0:5 հաշվով։ Մխիթարյանը նույնպես մասնակցել է հանդիպմանը` փոխարինվելով 62-րդ րոպեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025