Գանան ջախջախիչ հաղթանակ է տարել ու շատ մոտ է ԱԱ-2026-ի ուղեգրին 🎥
Գանան ջախջախիչ հաղթանակ է տարել ու շատ մոտ է ԱԱ-2026-ի ուղեգրին 🎥
09/10/2025 - 10:59

Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի I խմբի 9-րդ տուրում Գանայի հավաքականը մրցակցի դաշտում 5:0 հաշվով ջախջախել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության թիմին։

«Սև աստղերից» փայլել է թիմի ավագ Ջորդան Այուն` գրանցելով 1 գոլ ու 2 ասիստ։

Օտո Ադոյի գլխավորած թիմից մեկական անգամ էլ աչքի են ընկել Մոհամեդ Սալիսում, Թոմաս Փարթին, Ալեքսանդր Ջիկուն ու Կամալդին Սուլեմանան։

Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի «Ուրարտուի» նախկին կիսապաշտպան Քվազի Սիբոն, որն այժմ հանդես է գալիս Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Ռեալ Օվիեդոյում»։

27-ամյա ֆուտբոլիստը վերջերս է նորամուտը նշել ազգային թիմում ու երկրորդ հանդիպմանն էր մասնակցում։

Գանացիները վաստակել են 22 միավոր և խմբի առաջատարն են։ ԿԱՀ-ը 5 միավորով 5-րդն է։

Գանայի հավաքականը շատ մոտ է 5-րդ անգամ անընդմեջ Մունդիալի ուղեգիր նվաճելուն։ «Սև աստղերը» վերջին տուրում Կոմորյան կղզիներին նույնիսկ պարտվելու դեպքում, մեծ հավանականությամբ, կզբաղեցնեն առաջին տեղն ու կուղևորվեն ԱԱ-2026։

I խմբի երկրորդ տեղը զբաղեցնող Մադագասակարի հավաքականն ունի 19 միավոր ու Գանայից էականորեն վատ խփած և բաց թողած գոլերի հարաբերակցություն ունի։

Գանայի մոտ այդ ցուցանիշը +16 է, իսկ Մադագասակարինը +8 է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025