Իտալական կրքեր «Սան Սիրոյում». «Միլանը» հաղթել է «Նապոլիին» 🎥
Իտալական կրքեր «Սան Սիրոյում». «Միլանը» հաղթել է «Նապոլիին» 🎥
29/09/2025 - 10:03

Իտալիայի Ա սերիայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 2:1 հաշվով հաղթել է գործող չեմպիոն «Նապոլիին»։

«Ռոսոներին» արդեն 3-րդ րոպեին Ալեքսիս Սալեմակերսի ջաներով բացել է հաշիվը, իսկ 31-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչի գոլի շնորհիվ կրկնապատկել իր առավելությունը։

Ամերիկացի վինգերն Ա սերիայի նոր մրցաշրջանում խփել է 4-րդ գոլը` գլխավորելով լավագույն ռմբարկուների ցուցակը։

57-րդ րոպեին տանտերերի պաշտպան Պերվիս Էդտուպինիանը վերջին հույսի խախտում է թույլ տվել` հեռացվելով դաշտից։

«Միլանի» դարպասին նաև 11-մետրանոց է նշանակվել, որն իրացրել է Կևին դե Բրույնեն` կրճատելով հաշիվը։

Խաղավերջում Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը խաղային հսկայական առավելություն է ունեցել, ստեղծել բազում գոլային պահեր, բայց այդպես էլ չի կարողացել խուսափել պարտությունից։

Հանդիպման հերոսներից է դարձել նաև «ռոսոներիի» դարպասապահ Մայք Մենյանը` կատարելով 6 սեյվ։

«Միլանը» վաստակել է 12 միավոր` լրացուցիչ ցուցանիշներով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Նապոլին» նույնպես 12 միավոր ունի և նահանջել է երկրորդ տեղ։

Երրորդ տեղը զբաղեցնող «Ռոման» ևս 12 միավոր է հավաքել։ «Յուվետուսը» ունի 11, իսկ «Ինտերը», «Ատալանտան» և «Կրեմոնեզեն»` 9-ական միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025