«Ման. Յունայթեդի» հերթական ֆիասկոն! «Կարմիր սատանաները» պարտվեցին «Բրենթֆորդին» 🎥
«Ման. Յունայթեդի» հերթական ֆիասկոն! «Կարմիր սատանաները» պարտվեցին «Բրենթֆորդին» 🎥
27/09/2025 - 17:43

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում 1:3 հաշվով պարտվեց «Բրենթֆորդին»։

«Մեղուներից» շատ արագ դուբլ գրանցեց Իգար Տիագոն` աչքկ ընկնելով 8-րդ ու 20-րդ րոպեներին։

28-րդ րոպեին հյուրերից հաշիվը կրճատեց Բենյամին Շեշկոնը, որը նոր թիմում խփեց առատին գոլը։

76-րդ րոպեին «կարմիր սատանաներից» հաշիվը կարող էր հավասարեցնել թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշը, բայց պորտուգալացին չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «Բրենթֆորդին» փրկեց դարպասապահ Կուիմին Կելեհերը։

Հանդիպման վերջակետն էլ 90+6-րդ րոպեին հեռահար հուժկու հարվածով դրեց Մատիաս Յենսենը։

«Բրենթֆորդը» միավորների քանակը հասցրեց 7-ի` բարձրանալով 11-րդ տեղ։ Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը նույնպես 7 միավոր ունի և 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025