Ըմբշամարտի ԱԱ. Նազարյանը պարտվեց 1/8 եզրափակիչում
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վիգեն Նազարյանը (87կգ) չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 1:3 հաշվով պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Իսլամ Եվլոևին։
Եվլոևի եզրափակիչ դուրս գալու դեպքում Նազարյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտի ԱԱ, Վիգեն Նազարյան