Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 18-ին ՖԻՖԱ-ի թարմացված դասակարգման աղյուսակում դիրքը բարելավել է երկու տեղով և այժմ 1219,55 միավորով 103-րդ տեղում է։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերին երկու հանդիպում է անցկացրել ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարում` պարտվելով Պորտուգալիային (0:5) և հաղթելով Իռլանդիային (2:1)։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը նոր առաջատար ունի
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am