ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը նոր առաջատար ունի 📸
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը նոր առաջատար ունի 📸
18/09/2025 - 12:41

ՖԻՖԱ-ն սեպտեմբերի 18-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։

Դասակարգման աղյուսակը 11 տարի անց գլխավորել է Իսպանիայի ազգային հավաքականը։ «Ֆուրիա ռոխան» նախորդ անգամ առաջին տեղում եղել էր 2014թ. հունիսի 5-ին։

Երկրորդ տեղ է բարձրացել Ֆրանսիայի հավաքականը, իսկ նախկին առաջատար Արգենտինան այժմ երրորդն է։

Լավագաույն տասնյակում այլ փոփոխություններ ևս եղել են։ Պորտուգալիան շրջանցել է Բրազիլիային` 6-ից բարձրանալով 5-րդ տեղ։

Գերնանիան դուրս է մնացել լավագույն տասնյակից` 9-ից նահանջելով 12-րդ տեղ։ Փոխարենը տասնյակ է վերադարձել Իտալիան, որը 11-ից բարձրացել է 10-րդ տեղ։

Խորվաթիայի հավաքականն էլ մեկ տեղով բարելավել է դիրքն ու այժմ 9-րդն է։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. լավագույն տասնյակը 2025թ. սեպտեմբերի 18-ի դրությամբ.

  1. Իսպանիա – 1875,37 միավոր
  2. Ֆրանսիա – 1870,92
  3. Արգենտինա – 1870,32
  4. Անգլիա – 1820,44
  5. Պորտուգալիա – 1779,55
  6. Բրազիլիա – 1761,5
  7. Նիդերլանդներ – 1754,17
  8. Բելգիա – 1739,54
  9. Խորվաթիա – 1714,2
  10. Իտալիա – 1710,06

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025