«Ռեալը» ռեկորդակիր է դարձել ՉԼ-ում 11-մետրանոց իրացնելու քանակով
Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայում ռեկորդակիր է դարձել իր օգտին նշանակված 11-մետրանոցների քանակով, հայտնում է Stats du Foot-ը։
«Մարսելի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի խաղում (2:1) «արքայական» ակումբը երկու անգամ 11-մետրանոց է իրացրել։
Չեմպիոնների լիգայի ամբողջ պատմության մեջ «Ռեալը» 63 11-մետրանոց է իրացրել։ «Լոս բլանկոսը» գերազանցել է «Բավարիայի» ռեկորդը։ Մյունխենյան գրանդն ամենահեղինակավոր մրցաշարում նշակետից աչքի է ընկել 62 անգամ։
Այդ ցուցանիշով երրորդը «Բարսելանան» (56 11-մետրանոց), չորրորդը` «Մանչեսթեր Սիթին» (37), 5-րդը` «Արսենալը» (36)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բավարիա, Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Օլիմպիկ Մարսել