Օնանան զայրացած հրել է իր հետ լուսանկարվել ցանկացող երկրպագուին 🎥
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Կամերունի ազգային հավաքականի դարպասապահ Անդրե Օնանան Կաբո Վերդեի թիմից ԱԱ-2026-ի աֆրիկյան ընտրական մրցաշարի 8-րդ տուրում կրած պարտությունից (0:1) հետո զայրացած հրել իր հետ լուսանկարվող ցանկացող երկրպագուներից մեկին։
Կամերունի հավաքականը կրած պարտությունից հետո լրջորեն բարդացրել է աշխարհի առաջնություն դուրս գալու խնդիրը։ Բրիս Մարկի գլխավորած թիմը D խմբում 15 միավորով երկրորդ տեղում է։
Աֆրիկյան ընտրական մրցաշարից Մունդիալի ուղեգիր կնվաճեն 9 խմբերի հաղթողները։ Խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն չորս հավաքականները փլեյ-օֆֆ ձևաչափով հատուկ փոքր մրցաշար կանցկացնեն։ Մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու միջմայրցամաքային փլեյ-օֆֆ-ին։
Կամերունը երկրորդ տեղը զբաղեցնող հավաքականներից այժմ ունի 5-րդ լավագույն արդյունքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Անդրե Օնանա, Աշխարհի առաջնություն, Կաբո Վերդեի հավաքական, Կամերունի հավաքական, Մանչեսթեր Յունայթեդ, Մունդիալ-2026Andre Onana shoves a fan in the face after making a huge mistake for Cameroon 😳🇨🇲 pic.twitter.com/D15H3HRpby
— LiveScore (@livescore) September 10, 2025