583 հազար բնակչություն ունեցող երկիրը մոտ է ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճելուն 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան ընտրական մրցաշարի D խմբի 8-րդ տուրում Կաբո Վերդեի ազգային հավաքականը սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է Կամերունի թիմին։
Հանդիպման միակ գոլը 54-րդ րոպեին անհատական ֆանտաստիկ անցումից հետո խփել է պորտուգալական «Կասա Պիայի» հարձակվող Դեյլոն Լիվրամենտոն։
Կաբո Վերդեն 19 միավորով խմբի առաջատարն է։ Բուբիստայի գլխավորած թիմին ընդամենը 1 միավոր է անհրաժեշտ վաստակել ընտրական մրցաշարի վերջին երկու խաղում` պատմության մեջ առաջին անգամ Մուդնիալի ուղեգիր նվաճելու համար։
Կաբո Վերդեն ընտրական մրցաշարի 9-րդ տուրում հոկտեմբերի 8-ին կմրցի Լիբիայի, իսկ հոկտեմբերի 11-ին` Էսվատինիի հավաքականների դեմ։
Կաբո Վերդեի բնակչությունն ընդամենը 583 հազար է։ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճելու դեպքում Կաբո Վերդեն կդառնա պատմության մեջ երկրորդ ամենաքիչ բնակություն ունեցող երկիրը, որը հանդես կգա Մունդիալում` զիջելով միայն Իսլանդիային (391 հազար)։
Կամերունը 15 միավորով D խմբում երկրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Դեյլոն Լիվրամենտո, Կաբո Վերդեի հավաքական, Կազա Պիա, Կամերունի հավաքական, Մունդիալ-2026