Դե Պոլ. «Մեսին կրկին ապացուցեց, որ պատմության լավագույն ֆուտբոլիստն է»
«Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը խոսել է ակումբում իր խաղընկեր Լիոնել Մեսիի մասին.
«Մեսին կրկին ապացուցեց, որ պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Նա միշտ վճռական է գործում. այդպես էր նաև աշխարհի առաջնությունում»,- նշել է արգենտինացի ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է Goal-ը։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին «Օռլանդո Սիթիի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում (3:1) դուբլ է գրանցել` օգնելով իր թիմին դուրս գալ մրցաշարի եզրափակիչ։
Դե Պոլն ու Մեսին միասին հանդես են գալիս Արգենտինայի ազգային հավաքականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի հավաքական, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, ԿՈՆԿԱԿԱՖ-ի լիգայի գավաթ, Ռոդրիգո դե Պաուլ