ԱԱ-2026-ի որակովորում. Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը 📸
ՖՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Ֆրանսիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջին հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
«Եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Մայք Մենյան («Միլան», Իտալիա), Լյուկա Շևալյե (ՊՍԺ), Բրիս Սամբա («Ռեն»)։
Պաշտպաններ – Լյուկա Դին («Ասթոն Վիլա», Անգլիա), Մալո Գուստո («Չելսի», Անգլիա), Լյուկա Էռնանդես (ՊՍԺ), Տեո Էռնանդես («Ալ Հիլալ», Սաուդյան Արաբիա), Իբրահիմա Կոնատե («Լիվերպուլ, Անգլիա), Ժյուլ Կունդե («Բարսելոնա», Իսպանիա), Վիլիամ Սալիբա («Արսենալ», Անգլիա), Դայո Ուպամեկանո («Բավարիա», Գերմանիա)։
Կիսապաշտպաններ – Դեզիրե Դուե (ՊՍԺ), Մանու Կոնե («Ռոմա», Իտալիա), Ադրիեն Ռաբիո («Մարսել»), Օրելյեն Չուամենի («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Կեֆրեն Թյուրամ («Յուվենտուս», Իտալիա)։
Հարձակվողներ – Մանես Ակլիուշ («Մոնակո»), Բրեդլի Բարկոլա, Ուսման Դեմբելե (երկուսն էլ` ՊՍԺ), Ռայան Շերկի («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Մայքլ Օլիսե («Բավարիա), Մարկուս Թյուրամ («Ինտեր», Իտալիա)։
Առաջին անգամ ազգային թիմ է հրավիրվել Մանես Ակլիուշը։
Ֆրանսիացիներն ընտըական մրցաշարի D խմբի առաջին տուրում սեպտեմբերի 5-ին կմրցեն Ուկրաինայի, իսկ սեպտեմբերի 9-ին` Իսլանդիայի հավաքականի դեմ։
Այդ խմբում է ընդգրկված նաև Ադրբեջանի հավաքականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Դիդիե Դեշամ, Մունդիալ-2026, Ֆրանսիայի հավաքական