10 գոլ ու անհավատալի comeback! Շվեդական ակումբը թրիլերային հաղթանակ է տարել 🎥
Շվեդիայի բարձրագույն խմբի` Ալսվենսկանի 18-րդ տուրում «Բրոմապոյկարնան» անհավանական խաղում 6:4 հաշվով սեփական դաշտում հաղթել է «Նորշյոպինգին»։
«Նորշյոպինգը» 36-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 4:1 հաշվով, սակայն տանտերերը հետագայում կարողացան 5 անպատասխան գոլ խփել ու անհավատալի comeback անել։
«Բրոմապոյկարնայից» հեթ-տրիկ գրանցեց Վիկտոր Լինդը, Ադամ Յակոբսենն աչքի ընկավ երկու, իսկ Վիլմեր Ուդելֆալկը` մեկ անգամ։
«Նորշյոպինգից» դուբլ ձևակերպեց Դավիդ Մոբերգ-Կարլսոնը, Արնոր Տրաուստասոնն ու Իսակ Սիգուրգեյրսոնը մեկական գոլ խփեցին։
«Բրոմապոյկարնան» 22 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Նորշյոպինգը» 19 միավորով` 11-րդ։
Հիշեցնենք, որ «Բրոմապոյկարնային» է պատկանում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրի տրանսֆերային իրավունքը։
35-ամյա ֆուրբոլիստն ակումբում վերջին անգամ հանդիպման մասնակցել է 2024 թ. նոյեմբերի 10-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից