Պաշտոնական. Հին Մին Սոնը կհեռանա «Տոտենհեմից»

Պաշտոնական. Հին Մին Սոնը կհեռանա «Տոտենհեմից»

02/08/2025 - 11:41

«Տոտենհեմի» ավագ Հին Մին Սոնը հայտնել է ակումբից հեռանալու որոշման մասին.

«Կարիերայիս ամենադժվար որոշումն է։ Այնքա՜ն հիանալի հիշողություններ ունեմ։ Շատ դժվար էր որոշում կայացնելը։ Նոր միջավայր է հարկավոր, որպեսզի կարողանամ առաջ մղել ինքս ինձ։

Փոփությունների կարիք ունեմ. 10 տարին երկար ժամանակ է։ Հյուսիսային Լոնդոն եկա որպես երեխա` 23 տարեկանում, իսկ այժմ ակումբը կլքեմ` ինչպես հասուն տղամարդ։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Տոտենհեմի» բոլոր երկրպագուներին` ինձ այդքան սեր տալու համար։ Հուսով եմ՝ հրաժեշտը նույնպես ճիշտ ժամանակին է, և սա ճիշտ պահն է` այդ որոշումը կայացնելու համար։ Հուսով եմ՝ բոլորը կընդունեն և կհարգեն իմ որոշումը»,- «Տոտենհեմի» ավագի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Հարավկորեացի վինգերը լոնդոնյան ակումբում հանդես էր գալիս 2015 թ. օգոստոսից, 454 խաղում խփել է 173 գոլ, կատարել 101 ասիստ։

33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելուն ամենամոտը ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելեսն» է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023