ԵԼ. «Նոայի» մրցակիցը «Ֆերենցվարոշի» արգելքը չհաղթահարելու դեպքում
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքը չհաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում ու կմրցի «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) դիմակայության պարտվողին։
Այդ դիմակայությունը նույնպես կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում։
«Նոա» – «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիոպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանում, պատասխան մրցավեճը` հուլիսի 30-ին Աբովյանում։
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 7-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 14-ին։
ՉԼ. «Նոայի» մրցակիցը որակավորման երրորդ փուլ դուրս գալու դեպքում
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Եվրոպա-լիգա, Լինքոլդ Ռեդ Իմպս, Նոա, Չեմպիոնների-լիգա, Ցրվենա Զվեզդա, ՖԵրենցվարոշ