ՖԻՖԱ-ն ծրագրում է փոփոխել խաղից դուրս իրավիճակի կանոնները

ՖԻՖԱ-ն ծրագրում է փոփոխել խաղից դուրս իրավիճակի կանոնները

02/01/2020 - 14:27

ՖԻՖԱ-ն դիտարկում է փոփոխություններ մտցնել խաղից դուրս իրավիճակի կաննոների մեջ։

Ըստ The Times-ի՝ ՖԻՖԱ-ն դիտարկում է գրանցել խաղից դուրս իրավիճակ միայն այն դեպքում, երբ հարձակվողի և պաշտպանվող կողմի վերջին պաշտպանի միջև կլինի «ակնհայտ տարածություն»։ Սակայն, նոր առաջարակների այլ տարբերակներ դեռևս հայտնի չեն։

Եթե փոփոխությունների առաջարկը հաստատվի, ապա ՖԻՖԱ-ն պետք է հարցում ուղարկի  Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդ (IFAB): Սա միջազգային կազմակերպություն է, որը ներգրավված է ֆուտբոլի խաղի կանոնների կառավարման և կարգավորման մեջ: IFAB-ի հաստատելուց հետո միայն փոփոխությունները կարող են իրականացվել: ՖԻՖԱ-ն ինքնուրույն չի կարող դա անել:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023