«Բայերն» ավարտին է հասցրել ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը
«Բայերը» ձեռք կբերի Էյնդհովենի ՊՍՎ-ի կիսապաշտպան Մալիկ Թիլմանին, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լևերկուզենյան ակումբն ամերիկացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 40 միլիոն եվրո։ Գործարքում ներառված են նաև պարգևավճարները։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր կստորագրեն, որի մանրամասները չեն հաղորդվում։
Transfermarkt-ի տեղեկություններով` այս գործարքը կդառնա «Բայերի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը։ Ռեկորդակիրը դեռ գերմանացի կիսապաշտպան Կերեմ Դեմիրբայն է, որին «դեղագործները» 2019 թ. ամռանը «Հոֆենհայմից» ձեռք են բերել 32 միլիոն եվրոյով։
Մալիկ Թիլմանը «Բայերում» կդառնա Ֆլորիան Վիրցին փոխարինողը։ Վերջինը 125 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Լիվերպուլ»։
23-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում ՊՍՎ-ում 34 խաղում 16 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բայեր Լևերկուզեն, Մալիկ Թիլման, ՊՍՎ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆլորիան Վիրց