ԱԱԱ. «Ման. Սիթին» շանս չտվեց «Ալ Այինին»` ջախջախիչ հաղթանակ տանելով 🎥
Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Ատլանտայում մրցեց «Ալ Այինի» (ԱՄԷ) դեմ։
«Քաղաքաբնակները» շանս չտվեցին Ասիայի Չեմպիոնների լիգայի 2024 թ. հաղթողին` ջախջախելով 6:0 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Իլկայ Գյունդողանը, մեկական անգամ աչքի ընկան Կլաուդիո Էչևերին, Էրլինգ Հոլանդը, Օսկար Բոբն ու Ռայան Շերկին։
Նշենք, որ Էչևերին ու Շերկին նոր թիմում առաջին գոլերը խփեցին։
Բոբի գոլային դրվագում ասիստ կատարեց «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Ռոդրին, որը «Սիթիի» կազմում նախորդ արդյունավետ գործողությունը կատարել էր 2024 թ. մայիսի 19-ին` Պրեմիեր լիգայի 38-րդ տուրում գրավելով «Վեսթ Հեմի» դարպասը։
G խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.
«Յուվենտուս» (Իտալիա) 4:1 «Վիդադ» (Մարոկկո)
Մրցաշարային աղյուսակն այժմ հետևյալ տեսքն ունի.
- «Յուվենտուս» – 6 միավոր
- «Ման. Սիթի» – 6
- «Վիդադ» – 0
- «Ալ Ային» – 0
«Յուվենտուսն» ու «Ման. Սիթին» ապահովել են իրենց տեղը 1/8 եզրափակիչում, իսկ «Վիդադը» և «Ալ Այինը» դուրս մնացին հետագա պայքարից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից