Մխիթարյանն ԱԱԱ-ին մասնակցած առաջին հայ ֆուտբոլիստն է
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է պատմության մեջ առաջին հայ ֆուտբոլիստը, որը մասնակցել է աշխարհի ակումբային առաջնությանը, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
36-ամյա ֆուտբոլիստը միլանյան գրանդի մեկնարկային կազմում է եղել մեքսիսկական «Մոնտերեյի» դեմ մրցաշարի E խմբի առաջին տուրի խաղում (1:1)` փոխարինվելով 78-րդ րոպեին։
«Ինտերը» մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին ու Երևանի ժամանակով 23:00-ից կմրցի ճապոնական «Ուրավայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, Աշխարհի ակումբային առաջնություն, Ինտեր, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան