Մեսիի` տուգանայինից խփած հիասքանչ գոլը «Ֆիլադելֆիայի» դեմ խաղում 🎥

Մեսիի` տուգանայինից խփած հիասքանչ գոլը «Ֆիլադելֆիայի» դեմ խաղում 🎥

25/05/2025 - 10:09

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս գերգոլառատ ոչ-ոքի է գրանցել «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ խաղում. գրանցվել է 3:3 հաշիվը։

«Ինտեր Մայամին» հանդիպման ընթացքում պարտվում էր նախ 0:2, ապա` 1:3, սակայն կարողացել է խաղավերջում ոչ-ոքի կորզել։

Հյուրերը 87-րդ րոպեին նպաստավոր դիրքում տուգանային հարված են վաստակել, որը հիասքանչ հարվածով եզրափակել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` հաշիվը դարձնելով 2:3։

Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը 90+5-րդ րոպեին պարտությունից խուսափել է Տելասկո Սեգովիայի խփած գոլի շնորհիվ։

«Ֆիլադելֆիան» 30 միավորով արևելյան կոնֆերենցիայի առաջատարն է, իսկ «Ինտեր Մայամին» 23 միավորով 6-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023