Fastex-ի պլատինե հովանավորությամբ Դուբայում կայացել է Token 2049 խոշորագույն կրիպտո միջոցառումը
Fastex-ը ս.թ. ապրիլի 30-ից մայիսի 1-ը մասնակցել է Դուբայում կայացած Token 2049-ին՝ ստանձնելով միջոցառման պլատինե հովանավորի դերը։ Fastex-ը ներկայացրել է Web3-ում գործարկված իր ժամանակակից լուծումները, ոլորտում մրցունակ և արդեն հայտնի պրոդուկտները, YoWallet կրիպտո-պահառուական դրամապանակը և Fastex-ի նախընտրելի Bahamut բլոկչեյնը՝ PoSA նորարական ալգորիթմով։
Token 2049-ը միավորում է կրիպտո ոլորտի մասնագետների, առաջատար ընկերությունների և ներդրողների՝ ներկայացնելով Web3 վերջին նորարարությունները, պրոդուկտներն ու կարևոր իրադարձությունները: Այս տարի միջոցառմանը ելույթներով հանդես են եկել համաշխարհային այնպիսի առաջատար դեմքեր, ինչպիսիք են «Թրամփ» կազմակերպության փոխտնօրեն, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին` Էրիկ Թրամփը, Binance-ի հիմնադիր CZ-ն և TRON-ի հիմնադիր Ջասթին Սանը։
Միջոցառմանը նախորդող օրը «Դուբայ» մոլում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյսում Fastex-ը նախաձեռնել էր «Օրենսդրական կարգավորումները կրիպտոյում» թեմայով հանդիպում, որի ընթացքում առաջատար միջազգային կազմակերպությունների իրավաբանական բաժինների ներկայացուցիչներ և օրենսդրական կարգավորումներով զբաղվող մասնագետներ ունեցել են քննարկումներ, անդրադարձել կրիպտոակտիվների ոլորտում առկա մարտահրավերներին և առաջիկա զարգացումներին։
Token 2049-ի ընթացքում IO.NET գլխավոր բեմից Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը ելույթ է ունեցել «Ապակենտրոնացված ֆինանսներ․ թույլատրելին և անթույլատրելին» թեմայով՝ կիսվելով իրավական կարգավորումներում առկա մարտահրավերներով և սահմանափակումներով: Token 2049-ի շրջանակում պրն. Խաչատրյանը NEAR Protocol, Tezos և տվյալների վերլուծությամբ զբաղվող Nansen հարթակի ներկայացուցիչների հետ, քննարկել է նորարությունների և առկա օրենսդրական կարգավորումներ ինտեգրելու հնարավորությունները։



