Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի վերջանակ դիրքը մեդալային հաշվարկում 📸
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 2 ոսկե, 6 արծաթե ու 2 բրոնե մեդալ։
Մեդալային հաշվարկում Հայաստանը գրավեց երրորդ տեղը և զիջեց միայն Թուրքիային (3 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ) ու Բուլղարիային (3 ոսկի)։ Երկամարտում նվաճած մեդալների քանակով Հայաստանն առաջատար է։
Ընդհանուր վարժություններում (պոկում և հրում) նվաճած մեդալները ներառյալ Հայաստանը նույնպես բացահայատ առաջատար է։ Հայ ծանրորդները հաղթեցին 27 մեդալ` 7 ոսկի, 13 արծաթ և 7 բրոնզ։ Հայաստանն այդ առումով նույնպես երրորդն է ընդհանուր հաշվարկում
Այդ ցուցանիշով առաջինը Բուլղարիայի թիմն է, որն ընդամենը 9 մեդալ է նվաճել, սակայն բոլորը ոսկե։ 19 մեդալով երկրորդը Թուրքիան է` 8 ոսկի, 7 արծաթ և 4 բրոնզ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոն են դարձել Գարիկ Կարապետյանը (109 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) արծաթե մեդալ են նվաճել, իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) բրոնզե մեդալ են հաղթել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
