Վարազդատ Լալայանը հսկայական առավելությամբ դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն 🎥
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Վարազդատ Լալայանը (+109 կգ) դարձավ աշխարհամասի կրկնակի չեմպիոն։
25-ամյա ծանրորդը երկամարտում գրանցեց 450 կգ (210+240) արդյունք և հսկայական առավելության արժանացավ ոսկե մեդալի։ Նա փոքր ոսկե մեդալներ հաղթեց նաև պոկում և հրում վարժություններում։
Լալայանը փոխչեմպիոն դարձած էստոնացի Մարթ Սեյմին երկամարտում գերազանցեց 35 կիլոգրամով։ Նա գրանցեց երկամարտի 415 կգ (180+235) արդյունք։
Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի առաջնությունն ավարտեցին երկամարտի 2 ոսկե, 6 արծաթե ու 2 բրոնզե մեդալով։
Մրցումային նախորդ օրերին Եվրոպայի չեմպիոն է դարձել նաև Գարիկ Կարապետյանը (109 կգ), պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել ու արծաթե մեդալ են նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) բրոնզե մեդալ են հաղթել։