Հոկեյ. Հայաստանի հավաքականը բուլիտներով հաղթեց Ուզբեկստանի թիմին 🎥
Երևանում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ուզբեկստանի թիմի դեմ։
Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում գրանցվեց 2:2 հաշիվը. Հայաստանի թիմից մրցակցի դարպասը դիպուկ նետումներով գրավեցին Սերգեյ Խուդյակովն ու Մաքսիմ Կուզնեցովը։
Կողմերը հաղթողին պարզեցին հետխաղյա բուլիտներով. ավելի դիպուկ գտնվեց Վադիմ Գուսկովի գլխավորած Հայաստանի հավաքականը` հաղթելով 2:0 հաշվով։
Հանդիպման հերոսներից դարձավ Հայաստանի հավաքականի դարպասապահ Արտյոմ Պուտուլյանը` կատարելով 57 սեյվ։
Հայ հոկեյիստները 5 միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։ Ուզբեկները 4 միավորով երկրորդն են։
Առաջին տուրում էլ Հայաստանի թիմը տարել էր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը և 24:3 հաշվով առավելության հասել Մալայզիայի նկատմամբ։
Վադիմ Գուսկովի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն ապրիլի 16-ին և կմրցեն Քուվեյթի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից