«Բոլոնիայի» ֆուտբոլիստի` կրկնկով խփած անզուգական գոլը «Նապոլիի» դեմ խաղում 🎥
Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրում «Բոլոնիան» տնային խաղում ոչ-ոքի` 1:1 է խաղացել «Նապոլիի» հետ։
«Ռոսոբլուի» պատասխան գոլը 64-րդ րոպեին խփել է շվեյցարացի վինգեր Նդոյեն, որն աչքի է ընկել կրնկով կատարած անզուգական հարվածով։
24-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի ընթացիկ առաջնությունում 26 խաղում 8 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։
Նշենք, որ այս հանդիպումից հետո «Նապոլին 65 միավորով երկրորդ տեղում է, «Բոլոնիան»` 57 միավորով չորրորդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից