Մխիթարյանը նշել է, թե որ ակումբում է ցանկանում ավարտել կարիերան

Մխիթարյանը նշել է, թե որ ակումբում է ցանկանում ավարտել կարիերան

27/03/2025 - 11:32

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որ ակումբում է ցանկանում ավարտել կարիերան.

«Ցանկանում եմ կարիերաս ավարտել ամենաբարձր մակարդակում` «Ինտերում»։ Մրցաշրջանի ավարտին կքննարկենք ապագաս։ Դեմ չեմ երկարաձգել պայմանագիրս մինչև 2027 թվականը։ Դա կախված է իմ ֆիզիկական վիճակից։ Եթե կարողանամ խաղալ նման մակարդակով, կմնամ թիմում։

Հավատում եմ, որ այս մրցաշրջանում կարող ենք նվաճել բոլոր տիտղոսները։ Երազում ենք գավաթների մասին, ուստի շարժվում ենք առաջ և հուսով ենք` հաջողության կհասնենք»,- 36-ամյա ֆուտբոլիստը նշել է Sky Sports-ի հետ բացառաիկ հարցազրույցի ժամանակ, որը մեջբերում է Calciomercato-ն։

Մխիթարյանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Ինտերի» հետ։ Նա միլանյան գրանդ է տեղափոխվել 2022 թ. հուլիսին, 132 խաղում խփել 8 գոլ, կատարել 17 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023