«Բարսելոնայի» տրանսֆերային նպատակներն ամառային պատուհանի ժամանակ
«Բարսելոնան» կողմնորոշվել է, թե խաղային որ դիրքերն է ամրապդնելու ամառային տարսնֆերային պատուհանի ժամանակ, գրում է Relevo-ն։
Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն այժմ ուսումնասիրում է փորձառու վինգերների, որոնք կայուն մրցելույթներով են աչքի ընկել եվրոպական թոփ-5 լիգաներում։
«Բլաուգրանան» իր տեսադաշտում ունի մի շարք անվանի ֆուտբոլիստների։ Հավանական գործարքը կարժենա 60-70 միլիոն եվրո։
Բացի այդ, «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել նաև ունիվերսալ կիսապաշտպանի, որը կկարողանա հանդես գալ երկու եզրերում էլ։
Նշվում է, որ «Բարսելոնայի»` հաջորդ մրցաշրջանի տրանսֆերային բյուջեն դեռ չի հաստատվել. ամեն ինչ կախված է ակումբի ֆինանսական վիճակից։ Ղեկավարների ծրագրերը նաև կարող են փոխվել, եթե ակումբը տիտղոսներ նվաճի ընթացիկ մրցաշրջանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, տրանսֆերներ