Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտն է նշել «Կայզերսլաութերնում» 🎥
Երկրորդ Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Կայզերսլաութերնը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Յան Ռեգենսբուրգին»։
Տանտերերի կազմում նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը փոխարինման է մտել 77-րդ րոպեին։
21-ամյա ֆուտբոլիստը հունվարին է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» վարձավճարով տեղափոխվել «Կայզերսլաութերն»։
«Յան Ռեգենսբուրգի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի մեկ այլ հարձակվող Սարգիս Ադամյանը, որը դաշտում անցկացրեց 82 րոպե։ Նա երկրորդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։
Մարկուս Անֆանգի գլխավորած «Կայզերսլաութերնը» 42 միավորով երկրորդ տեղում է, «Յան Ռեգենսբուրգը» վերջինն է` 18-րդը և ունի 15 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից