Դեմբելեն գերազանցել է Մեսիի տպավորիչ ռեկորդը
Ֆրանսիայի Լիգա 1-ի 24-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական դաշտում 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Լիլի» նկատմամբ։
Փարիզյան ակումբից 28-րդ րոպեին աչքի ընկավ Ուսման Դեմբելեն` խփելով իր թիմի երրորդ գոլը։
27-ամյա վինգերը 2025 թ. խփել է արդեն 18 գոլ և գերազանցել «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսիի տպավորիչ ռեկորդը, հայտնում է Stats Foot-ը։
Թոփ-5 առաջնություններից Դեմբելեն մարտի 1-ի դրությամբ ամենաարագն է հատել 18 գոլի սահմանը։
2016 թ. Մեսին նույն ժամանակահատվածում «Բարսելոնայում» խփել էր 17 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Թոփ-5 առաջնություններ, Լա-լիգա, Լեո Մեսսի, Լիգա-1, Ուսման-Դեմբելե, ՊՍԺ