«Բենֆիկայի» երկրպագուն փորձել է կաշառել «Մոնակոյի» դեմ հանդիպման մրցավարին 📸
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի «Բենֆիկա» – «Մոնակո» պատասխան խաղում (3:3) ուշագրավ դրվագ է գրանցվել։
ESPN-ը գրում է, որ «Բենֆիկայի» երկրպագուներից մեկը փորձել է կաշառել հանդիպումը սպասարկող մրցավար Գլեն Նյուբերգին։ Երբ շվեդ մրցավարը մոտեցել է տեսակրկնապատկերների VAR համակարգին, որպեսզի դիտի վիճելի դրվագը, երկրպագուն նրան պարզել է 50-եվրոանոց թղթադրամ։
Մրցավարը, միանշանակ, չի վերցրել թղթադրամը, իսկ տեսակրկնապատկերը դիտելուց հետո 11-մետրանոց է նշանակել «Բենֆիկայի» օգտին։ Գնդակին մոտեցած հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսը գրավել է մրցակցի դարպասը։
Հավելենք, որ պորտուգալական ակումբը կարողացել է հաղթահարել «Մոնակոյի» արգելքն ու պայքարը կշարունակի է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# բենֆիկա, Գլեն Նյուբերգ, Մոնակո, Չեմպիոնների-լիգա, Վանգելիս Պավլիդիս