«Փյունիկը» պայմանագիր է կնքել 750 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստի հետ
«Փյունիկը» պայմանագիր է կնքել ֆրանսիացի պաշտպան Ժոել Բոպեսուի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև ստորագրված համաձայնագրի մանարամասները չեն հաղորդվում։
Բոպեսուի նախորդ ակումբը լիտվական «Ժալգիրիսն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2021 թ. փետրվարից, 159 խաղում խփել 7 գոլ, կատարել 28 ասիստ։ Նա ակումբի հետ երեք անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն, մեկական անգամ էլ` երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր։
Բոպեսուն 2022/23 մրցաշրջանում «Ժալգիրիսի» կազմում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում մասնակցել է «Փյունիկի» դեմ երկու հանդիպումներին։
30-ամյա ֆուտբոլիստը կարիերայի սկզբում խաղացել է ֆրանսիական «Առլեսի» երկրորդ թիմում, այնուհետև «Շատորուում», «Կալեում» և «Էպինալում»։ Բոպեսուն հանդես է եկել նաև հյուսիսմակեդոնական «Սկոպյեում» և «Ռաբոտնիչկիում», ուկրաինաիան «Լվովում» ու լատվիական «Ռիգայում»։
Նշենք, որ Transfermarkt-ը Ժոաել Բոպեսուի տրանսֆերային արժեքը գնահատում է 750 հազար եվրո։
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Ժալգիրիս, Ժոել Բոպեսու, հայկական-ֆուտբոլ, ՀՊԼ, տրանսֆերներ, Փյունիկ