«Բայերը» տուգանայինից խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» տնային խաղում մրցեց «Մայնցի» դեմ։
Գրանցվեց դարպասի մեկ գրավում. գործող չեմպիոնը 48-րդ րոպեին իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյի` տուգանայինից խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով։
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում տարավ 10-րդ անընդմեջ հաղթանակը և 38 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է, «Մայնցը» 28 միավորով 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալեքս Գրիմալդո, Բայեր Լևերկուզեն, Բունդեսլիգա, Խաբի Ալոնսո, Մայնց