Բիչախչյանը 24-րդ վայրկյանին գոլ է խփել «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում 🎥
Լեհական «Պոգոնն» ընկերական խաղում մրցում է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» դեմ։
Շեցինը ներկայացնող ակումբի մեկնարկային կազմում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը հանդիպման 24-րդ վայրկյանին դարձել է գոլի հեղինակ ու բացել հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից