Բավարիան ձախողվեց` Բունդեսլիգայում կրելով առաջին պարտությունը 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» մրցակցի դաշտում մրցեց «Մայնցի» դեմ։
Տանտերերը կարողացան խոշոր անակնկալ մատուցել ու հաղթել 2:1 հաշվով։
Բո Հենրիքսենի գլխավորած թիմից դուբլ գրանցեց հարավկորեացի վինգեր Ջե Սոն Լին։ «Ռեկորդ մայսթերի» միակ գոլը խփեց Լերոյ Սանեն։
«Բավարիան» 2024/25 մրցաշրջանում Բունդեսլիգայում կրեց առաջին պարտությունը և 33 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Մայնցը» 22 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բավարիա, Բո Հենրիքսեն, Բունդեսլիգա, Լերոյ Սանե, Մայնց, Ջե Սոն Լի, Վենսան Կոմպանի