Պաշտոնական. Տուխելը` Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Տուխելը` Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

16/10/2024 - 13:21

Գերմանացի անվանի մասնագետ Թոմաս Տուխելը գլխավորեց Անգլիայի ազգային հավաքականը։

Անգլիայի հավաքականի պաշտոնական կայքը գրում է, որ 51-ամյա մասնագետն իր պարտականություններին կանցնի 2025 թ. հունվարի 1-ից։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում, սակայն ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյին հայտնի է դարձել, որ այն նախատեսված է լինելու մինչև 2026 թ. հուլիսի 31-ը։

Տուխելն Անգլիայում աշխատելու փորձ արդոն ունի։ Նա 2021-2022 թթ. մարզել է Լոնդոնի «Չելսին», որի ղեկին հաղթել է Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի տիտղոսները։

Գերմանացի մասնագետը մարզել է նաև «Մայնցը»,Դորտմունդի «Բորուսիան», ՊՍԺ-ն և «Բավարիան»։

Հիշեցնենք, որ Տուխելն Անգլիայի ազգային հավաքականի պաշտոնում փոխարինել է Գարեթ Սաութգեյթին։ Վերջինս պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023