Անգլիայի ֆիասկոն! «Երեք առյուծները» տանը պարտվեց Հունաստանին 🎥
Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրում Հունաստանի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզաշդատում մրցեց Անգլիայի թիմի դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անչափ թրիլերային ու դրամատիկ ավարտ ունեցավ. հույները հաղթեց 2:1 հաշվով։
Հյուրերը 49-րդ րոպեին Վանգելիս Պավլիդիսի ջաներով բացեցին հաշիվը, որին երեք առյուծները 87-րդ րոպեին պատասխանեցին Ջուդ Բելինգեմի դիպուկ հարվածով։
Թվում էր, թե հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Իվան Յովանովիչի սաները, որոնք 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեցին. կրկին աչքի ընկավ Պավլիդիսն ու դուբլ գրանցեց։
Երկրորդ խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Ֆինլանդիա 1:2 Իռլանդիա
Խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Հունաստան – 9 միավոր
- Անգլիա – 6
- Իռլանդիա – 3
- Ֆինալդնիա – 3
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Անգլիայի հավաքական, Հունաստանի հավաքական, Ջուդ Բելինգհեմ, Վանգելիս Պավլիդիս